Բաժիններ՝

ԵՄ-ը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի դեմ սահմանած պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը երեկ մեկ տարով՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը, երկարաձգել է Բելառուսի դեմ սահմանած պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ պատժամիջոցների երկարաձգումը կապված է նրա հետ, որ Բելառուսում ազատ են արձակվել ոչ բոլոր քաղբանտարկյալները, ազատ արձակվածներից ոչ մեկը չի ենթարկվել ռեաբիլիտացիայի (անվան ու պատվի վերականգնում), իսկ մարդու իրավունքների, օրինականության ու ժողովրդավարական սկզբունքների պահպանման հարցում իրավիճակը չի բարելավվել:

ԵՄ-ի Խորհուրդը նաև ուժի մեջ է թողել Բելառուսի այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցուցակը, որոնց արգելվել է մուտք գործել ԵՄ և որոնց ակտիվներն ընկերակցությունում սառեցվել են: Խոսքը գնում է 232 ֆիզիկական անձանց և 25 ընկերության ու ձեռնարկության մասին: Պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ուժի մեջ է մտնում այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031