
ԱՄՆ-ում հարգել են «Սենդի» փոթորկի զոհերի հիշատակը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում երեկ հարգել են «Սենդի» կործանիչ փոթորկի հետևանքով զոհվածների հիշատակը, որը ուղիղ մեկ տարի առաջ հարվածել է ԱՄՆ Արևելյան ծովափին՝ խլելով ավելի քան 150 կյանք:
Մայրամուտի ժամանակ Նյու Յորքի փողոցներ են դուրս եկել բազմաթիվ մարդիկ, որոնց ձեռքերում եղել են մոմեր և փոքր լապտերներ: «Սենդի» փոթորիկն ԱՄՆ-ի տարածքին հարվածել էր 2012 թվականի հոկտեմբերի 29-ին: Դրա հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի, իսկ շատերը՝ նաև առանց ջրի:
«Սենդին» խլել էր 158 կյանք, նրա պատճառած վնասը կազմել է մոտ 65 միլիարդ դոլար: Դրանով իսկ «Սենդին» դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկարժեք աղետը 2005 թվականին գրանցված «Կատրինա» փոթորկից հետո: Այդ ժամանակ ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառվել է ավելի քան 145 միլիարդ դոլար: