Ավտովթար Վարդենիս քաղաքում. մեկ մարդ զոհվել է, երեքը` վիրավորվել (լրացված)

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Հայտրանս» ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ «Նիսսան Պայդֆայնդեր» մակնիշի 01VA010 պետհամարանիշի ավտոմեքենան բարձրացել է կուտակված ավազաթմբի վրա և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ 1977 թ. ծնված Վ.Մ.-ը մահացել է: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հոսանքազրկման, գազի արտահոսքի դադարեցման և մեքենայի ուղղման աշխատանքներ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս