
Դավութօղլուն նոյեմբերի 18-ին մեկնելու է ԱՄՆ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նոյեմբերի 18-ին մեկնելու է ԱՄՆ: Այս մասին թերթին հայտնել է նրա աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ Դավութօղլուի ամերիկյան այցը կայանում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հրավերի հիման վրա:
Պլանավորված է, որ ամերիկյան այցի ժամանակ Դավութօղլուն բարձրաստիճան անձանց հետ հանդիպումներ է ունենալու Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում և Սենատում: Այդ հանդիպումներում քննարկվելու է երկկողմանի հարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում նաև Սիրիայի, Իրանի, Իրաքի ու Աֆղանստանի հարցերը:
Բացի այդ, քննարկվելու է նաև զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման հարցում Թուրքիայի ու Չինաստանի միջև համաձայնագրի կնքման հարցը: Դավութօղլուի ամերիկյան այցը տևելու է 1-2 օր: