Բաժիններ՝

Հոլանդիայում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կողմից խլված 139 կտավ

Թանգարանների նիդեռլանդական ասոցիացիան հայտարարել է, որ իրենց աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 139 կտավ, որոնք նացիստները խլել են երկրորդ համաշխարհայինի ժամանակ, հաղորդում է  Associated Press-ը:

Գործակալության տվյալներով`  նկարները գտնվել են հոլանդական թանգարաններում զանգվածային գույքագրումից հետո: Արդեն պարզվել է, թե ում են պատկանել գողացված կտավներից առնվազն  60 -ը:

Հայտնաբերված նկարների թվում են Մատիսի, Քլեի, Կանդինսկու գործերը: Ավելի վաղ Լեհաստանում հայտնաբերվել էր Ռաֆայելի «Պատանու դիմանկար» կտավը, որը նույնպես գողացվել էր նացիստների կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս