Բաժիններ՝

Հեծանվային սուրհանդակ. հայ երիտասարդի Start-up բիզնեսը

Վերջին 30 տարիներին հեծանվային սուրհանդակային ծառայությունները լայն թափ են ստանում ամբողջ աշխարհում: Դրանք հարմար են ավտոմեքենաների խցանումները շրջանցելու և պատվերն արագ տեղ հասցնելու առումով: Բացի այդ, հեծանվային առաքման ծառայությունները չեն վնասում նաև շրջակա միջավայրը:

Հեծանվային սուրհանդակային ծառայություն կա արդեն նաև մեր երկրում, իսկ գաղափարի հեղինակը Հայկ Համբարձումյանն է, ով արդեն շուրջ երկու ամիս այն   գաղափարից վերածել է իրական բիզնեսի: Հ. Համբարձումյանը նշում է, որ նման բիզնես Հայաստանում սկսելու միտքը վաղուց ուներ, պարզապես չէր նախաձեռնում:  «Startup Cup»-ի ընթացքում հասկանում է, որ անիմաստ է սպասելը  ու պետք է սկսել գործել: Green Bike Delivery.  ահա հենց այս անվամբ էլ Հ. Համբարձումյանն իր նախագիծը ներկայացրեց հայաստանյան «Startup Cup» բիզնես մոդելների մրցույթին, որտեղ և պրոֆեսիոնալների աջակցությամբ գաղափարը բիզնես մոդելի տեսք ստացավ և ձևափոխվեց իրական գործող բիզնեսի:

«Բիզնեսի էությունը հետևյալն է. փորձառու հեծանվորդները կարողանում են առաքել մինչև 15 կգ կշռող ձեր պատվերը` առայժմ միայն Երևանի կենտրոնում»,- ասաց Հ. Համբարձումյանը` ավելացնելով, որ իրենց առաջարկած ծառայությունը ամենամատչելին է շուկայում, ինչը ձեռնտու է հատկապես փոքր պատվերների դեպքում:

hecaniv

Կարդացեք նաև

Հ. Համբարձումյանի խոսքով`ծառայության թիրախային լսարանն ամսագրերի խմբագրություններն են ու կորպորատիվ ընկերությունները` իրենց ամսագրերի ու  նամակների առաքման պատվերներով: Արագ սննդի առաքումը հնարավորություն է տալիս որոշակի գումար վաստակել` բիզնեսը զարգացնելու համար, որի արդյունքում կկարողանան հեծանիվների թիվն ավելացնել, էլեկտրական հեծանիվներ ձեռք բերել, ինչի արդյունքում կկարողանան առաքում կազմակերպել ոչ միայն Երևանի կենտրոնում, այլև այլ վարչական շրջաններում:

«Այժմ առաքումը կազմակերպում ենք 2 պրոֆեսիոնալ հեծանվորդների միջոցով, ամռանը նրանց թիվը մինչև 4-ն էր, իսկ այժմ եղանակային պայմաններից ելնելով՝ մնացել են ամենաամուրները…»,- ասաց Հ. Համբարձումյանը: Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այս բիզնեսում դեռևս չի կարողանում լուրջ գումարներ աշխատել, քանի որ առաքման տարածության մակերեսը փոքր է, սակայն այդ ամենը, ըստ նրա, ընդամենը ժամանակի ընթացքում լուծելի խնդիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս