Օբաման և Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ:

Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը և այլ հարցեր, այդ թվում նաև պաղեստինա-իսրայելական խաղաղության բանակցությունների հարցը: Սպիտակ տունը հայտնել է, որ Օբաման ու Նեթանյահուն պայմանավորվել են սերտորեն փոխգործակցել անվտանգության ապահովման հարցերում:

ԱՄՆ-ը ձգտում է ցրել Իսրայելի մտավախությունները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի կողմից մի շարք զիջումներ անելու, այդ թվում նաև տնտեսական պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հետ: Սակայն Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջինս չվերացնի պատժամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031