Բաժիններ՝

Բաշար Ասադը կարող է իր ներդրումն ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում. Բրահիմի

Jen-afrique շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է իր ներդրումն ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում:

Միջնորդական առաքելությամբ Դամասկոս ժամանած ալժիրցի դիվանագետը հայտարարել է, որ նկատի ունի Ասադի դերը դինաստիական վարչակարգից նոր հանրապետությանն անցում կատարելու գործընթացում:

Բրահիմիի խոսքերով՝ քիմիական զենքի ոչնչացման շուրջ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունն Ասադին վերածել է գործընկերոջ և ամրապնդել է նրա համակիրների դիրքերը: Բրահիմին ընդգծել է, որ Ասադի շրջապատը ցանկանում է, որ նա իր թեկնածությունն առաջադրի 2014 թվականի նախագահական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031