ԼՂՀ դպրոցներում և մանկապարտեզներում սուր աղիքային վարակի նվազում է նկատվում
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի թիվ 1, 2, 3, «Ավետարանչական» մանկապարտեզներում եւ թիվ 1, 3, 7, 10 դպրոցներում նկատվում է սուր աղիքային վարակի նվազում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը։
Եթե 2013թ հոկտեմբերի 10-18-ը ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել 32 հիվանդ, ապա հոկտեմբերի 19-23-ը հոսպիտալացվել են 7 հիվանդ: Դուրս են գրվել լավացումով 24 հիվանդներ, ստացիոնար բուժում ստացողների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Տեղեկացնենք, որ վարակի պատճառները դեռեւս պարզ չեն, համենայնդեպս այդպես են ասում նախարարությունից։