
Ադրբեջանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հերթական անգամ հաստատել է Արթուր Ռասիզադեին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստը: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը հայտարարել է, որ պետության ղեկավար Իլհամ Ալիևը խորհրդարանին է ներկայացրել վարչապետի պաշտոնում վերստին Արթուր Թաիրօղլու Ռասիզադեին հաստատման հարցը:
Ադրբեջանի խորհրդարանը քվեարկության արդյունքներով հաստատել է Արթուր Ռասիզադեի թեկնածությունը: Նրա օգտին արտահայտվել է 112 պատգամավոր, իսկ դեմը՝ 2-ը:
Հիշեցնենք, որ Արթուր Ռասիզադեն Ադրբեջանի վարչապետ է հանդիսանում 1996 թվականից (չհաշված 2003 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր առողջական վիճակի պատճառով տված դադարը):