
Այսօր բողոքի ակցիա կանցկացվի Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմաց

«Facebook»-ում ստեղծված «Պայքար ընդդեմ այլատյացության և անհանդուրժողականության» խումբը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-22ը Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի կունենա «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովը: Նույն օրը առավոտյան 10:15-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի դիմաց վերոնշյալ խնդրով մտահոգ Հայաստանի ակտիվ քաղաքացիները իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Հայաստնում իշխանությունների կողմից իրականացվող խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ: