Բաժիններ՝

Թուրքիայում առաջին փուլում վաղաժամ զորացրվելու է 70.000 զինծառայող

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ Թուրքիայում ընդունվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքը, առաջին փուլում զորացրվելու է 70.000 զինծառայող:

Դա տեղի կունենա երկրի Գլխավոր շտաբի համապատասխան հրամանի հրապարակումից հետո: Ավելի վաղ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ երկրի կառավարության հետ պայմանավորվել է պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից մինչև 12 ամսվա կրճատելու մասին:

Միևնույն ժամանակ բուհերի շրջանավարտների համար ժամկետը մնացել էր անփոփոխ՝ 6 ամիս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հետ կապված Թուրքիայում վաղաժամ զորացրվելու է 280.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031