Բաժիններ՝

Իրաքի հյուսիսում պայթյուն է գրանցվել. կա 15 զոհ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքի հյուսիսում պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:

Ահաբեկչությունը գրանցվել է Նեյնավա նահանգի գյուղերից մեկում, որը գերազանցապես բնակեցված է շիաներով: Այստեղ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լի ավտոմեքենան: Վերջին շրջանում զգալիորեն սրվել են սուննիների ու շիաների հարաբերությունները:

Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակ Իրաքի պետական կառույցներում գերակա դիրքեր ունեին սուննիները: Սակայն 2003 թվականին ԱՄՆ-ի ներխուժումից ու Սադդամ Հուսեյնի գահընկեցությունից հետո սուննիներին պետական կառույցներից դուրս մղեցին շիաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031