Բաժիններ՝

Օրհան Զեյնալովն արդեն իսկ դատված է եղել Ռուսաստանում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Եգոր Շչերբակովի սպանության գործով ձերբակալված Օրհան Զեյնալովը 2011 թվականի ապրիլի 7-ին մոսկովյան դատարանի կողմից դատապարտված է եղել մեկ տարի ազատազրկման՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին նշված է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կայքում:

Զեյնալովը նաև երեք տարով զրկվել է վարորդական իրավունքից: Նա ազատության մեջ է հայտնվել 2012 թվականին, և սկսել է աշխատել որպես տաքսու վարորդ՝ չնայած, որ չի ունեցել դրա իրավունքը:

ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Զեյնալովին տրամադրվել է թարգմանիչ, որը ներկա է հետաքննչական բոլոր գործողություններում: Բացի այդ, ձերբակալվածի մայրենի լեզվով (ադրբեջաներեն) են թարգմանվում բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ գործի նյութերը:

Մարկինն ընդգծել է, որ հետաքննությունն ունի բավական հանցանշաններ, որոնք վկայում են, որ Զեյնալովը մասնակից է սպանության: Մասնավորապես, հարցաքննման ժամանակ Զեյնալովն ընդունել է հանցանք գործելը: ՌԴ Հետաքննչական կոմիտեի տվյալներով՝ Զեյնալովը Ռուսաստանում է ապրում ավելի քան 10 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս