Բաժիններ՝

International Herald Tribune թերթը վերանվանվել է International New York Times-ի

International Herald Tribune թերթը, որը պատկանում է ամերիկյան New York Times Company-ին, վերանվանվել է International New York Times-ի: Փարիզում բազավորված թերթը երեկ վերջին անգամ է թողարկվել հին անվանմամբ: International Herald Tribune-ը հիմնադրվել է 1887 թվականին:

Թերթի վերանվանման մասին որոշումն ընդունվել է այս տարվա փետրվարին: International Herald Tribune վերաբրենդավորումը հանդիսանում է New York Times Company-ի ռազմավարության մասնիկը, ինչն ուղղված է ամերիկյան մեդիահոլդինգի բարեփոխմանը և The New York Times թերթի շուրջ բիզնեսի կոնցենտրացմանը:

The New York Times թերթի նախագահ և գործադիր տնօրեն Մարկ Թոմփսոնը հայտարարել է, որ թվային հեղափոխությունը The New York Times-ն ամերիկյան առաջատար թերթից վերածել է աշխարհի ամենահայտնի լրատվական աղբյուրներից մեկի.

«Մենք ցանկանում ենք օգտվել օտար լսարանը, բաժանորդներին ու գովազդատուներին ներգրավելու հնարավորությունից: Վրա է հասել բարեպատեհ պահը՝ International Herald Tribune-ը International New York Times վերանվանելու համար, ինչի նպատակը միասնական գլոբալ մեդիա բրենդի ստեղծումն է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս