Բաժիններ՝

Եգիպտոսի ԱԳՆ-ն սխալ է համարել ռազմական օգնության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման վերանայումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդելատին հայտարարել է, որ Եգիպտոսին մի շարք զինատեսակներ մատակարարելուց հրաժարվելու մասին ԱՄՆ-ի որոշումը սխալ է և չի ազդի քաղաքական ճգնաժամից դուրս գալու Կահիրեի վճռականության վրա.

«Սպառազինության դադարեցման մասին որոշումը սխալ և անընդունելի է: Դա ոչ ճիշտ ազդանշաններ է ուղարկում նրանց, ովքեր ցանկանում են վնասել (եգիպտա-ամերիկյան) հարաբերություններին: Այդ որոշումը վկայում է նաև Եգիպտոսում տիրող իրական իրավիճակը չհասկանալու մասին, որ Եգիպտոսը պատերազմ է մղում ահաբեկչության դեմ»:

Աբդելատին հավելել է, որ երկրի իշխանություններըտ գործում են երկրում ընդունված քաղաքական ուժերի կողմից ընդունված «ճանապարհային քարտեզի» հիման վրա, և մտադիր չեն արտաքին ուժերի ճնշման ներքո նահանջել դրանից: Նա Օբամայի վարչակազմին կոչ է արել շուտափույթ վերանայել ռազմական օգնության դադարեցման մասին որոշումը:

ԱՄՆ-ը տարեկան Եգիպտոսին ցուցաբերում է մոտ 1.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Վաշինգտոնը եգիպտական իշխանություններին իր օգնությունը վերանայել է հուլիսի սկզբին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:

Դրանից հետո Սինայի թերակղզում հաճախակիացել են զինյալների հարձակումները ուժային կառույցների ներկայացուցիչների վրա: Այս անգամ զինյալները թերակղզու հյուսիսում պայթեցրել են պայթուցիկով լեցուն մի ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս