Բաժիններ՝

ԱՄՆ-ը հերքել է Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելուց իր հրաժարվելու մասին տեղեկությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելուց: Առաջիկա օրերին Վաշինգտոնը կպարզաբանի, թե կոնկրետ ինչպիսի օգնություն է ստանալու Կահիրեն:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը: Նա ընդգծել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Եգիպտոսին ռազմական օգնություն ցուցաբերելը: Նա հավելել է, որ առաջիկա օրերին իրենք կհայտարարեն, թե կոնկրետ ինչ օգնություն կցուցաբերվի:

Հեյդենի հայտարությունը չի բացառում այն, որ կկրճատվի Եգիպտոսին ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ կապված նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցության հետ: ԱՄՆ-ը տարեկան Եգիպտոսին հատկացնում է մոտ 1.5 միլիարդ դոլար: Այդ գումարից մոտ 1.3 միլիարդ դոլարը հատկացվում է ռազմական կարիքներին, իսկ մնացյալ մասը՝ տնտեսական կարիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031