Ադրբեջանը Ռուսաստանի ճնշման տակ TANAP գազատարի հարցում մերժել է Ուկրաինային. փորձագետներ
Ուկրաինական Trust.ua կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանն Ուկրաինային մերժել է «Անդրաանատոլիական» գազատարին (TANAP) նրա մասնակցության հարցում: Փորձագետներն ընդգծում են, որ Ադրբեջանի այդ որոշումը հանգեցրել է նրան, որ ուկրաինացիները շրջվել են հակառակ ուղղությամբ՝ դեպի Արևմուտք, ուր ադրբեջանական գազի այլընտրանք կարող է դառնել եվրոպական ընկերությունների գազը:
Փորձագետների կողմից՝ TANAP-ին միանալու հարցում Ուկրաինային Ադրբեջանի մերժելը կարող է պայմանավորված լինել Բաքվի վրա Մոսկվայի գործադրած ճնշմամբ: Այդպիսի իրավիճակում Ուկրաինային ոչինչ չի մնում՝ բացառությամբ «Գազպրոմը» ընտրելուց: Միևնույն ժամանակ Ուկրաինան ու Թուրքիան շարունակում են գազ փնտրել սևծովյան շելֆում:



