Ադրբեջանի նախագահական ընտրություններից մեկ օր առաջ You Tube-ում հայտնված տեսանյութն աղմուկ է բարձրացրել
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (ԵԱԿ) հերքել է համացանցում հայտնված այն տեսանյութը, որում պատկերված են Շամկիրի ընտրատեղամասերից մեկում գրանցված լուրջ ընտրախախտումը:
ԵԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Գուրբանլըն հայտարարել է, որ ընդդիմադիր ակտիվիստների կողմից սոցցանցերում ակտիվորեն շրջանառության մեջ դրած այդ տեսանյութը չի համապատասխանում իրականությանը:
Սակայն ընդդիմադիր բլոգերներն ուշադրություն են հրավիրում նրա վրա, որ այդ տեսանյութը You Tube վիդեոհոսթինգում է հայտնվել հոկտեմբերի 8-ին՝ ընտրություններից մեկ օր առաջ: