Բաժիններ՝

Այսօրվա ընտրություններն ամենաաղմկահարույցն են անկախ Ադրբեջանի պատմության մեջ. ընդդիմադիր առաջնորդներ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտարարել է, որ նախագահական ընտրություններն անցնում են համատարած ընտրակեղծիքների իրավիճակում:

Ղամբարը հավելել է, որ ամենուրեք գործում են «կարուսելներ», ինչը վկայում է իշխանությունների կողմից նրա ընդունման մասին, որ իրենք չեն կարող ազնիվ ճանապարհով ստանալ ժողովրդի ձայնը:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, որ ընդդիմության միավորումն ու Ջամիլ Հասանլիի նախընտրական հաջող կամպանիան ոգևորել են քաղաքացիներին՝ մասնակցելու համար քվեարկությանը.

«Սակայն իշխանությունները վերստին ընտրել են կեղծումների ուղին: Առավել տարածված ընտրախախտումներն են քվեաթերթիկների զանգվածային լցոնումները, «կարուսելները», գործադիր կառույցների միջամտությունը»:

«Դեմոկրատական» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ նախագահական ընտրություններն անցնում են օրենքի զանգվածային խախտումների իրավիճակում:

El շարժման առաջնորդ Էլդար Նամազովն ընդհանարապես չի կարողացել ընտրացուցակում գտնել իր անունը՝ թեև ավելի ուշ նրան ընձեռվել է քվեարկելու հնարավորություն: Նամազովի խոսքերով՝ այսօրվա ընտրություններն ամենակեղտոտ ընտրություններն են անկախ Ադրբեջանի պատմության մեջ:

«Լիբերալ» կուսակցության գործկոմի ղեկավար Ավազ Թեմիրհանը նույնպես ահազազանգել է ընտրություններում զանգվածային խախտումների մասին: Մոսկվայում գտնվող Ազֆային խորհրդի առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ արդար ընտրությունների դեպքում կասկած չէր հարուցի Ջամիլ Հասանլիի հաղթանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս