Բաժիններ՝

Բարաք Օբաման բյուջետային ճգնաժամի համար ներողություն է խնդրել ամերիկացիներից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից՝ կապված պետհիմնարկների ֆինանսավորման դադարեցման հետևանքով առաջացած խնդիրների հետ: Դրա հետ մեկտեղ Օբաման ճգնաժամի համար մեղավոր է համարել ընդդիմադիրներին՝ հանրապետականներին:

Նրանց վերահսկած Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է ընդունել Օբամայի ամենակարևոր նախաձեռնություններից մեկը՝ առողջապահական ոլորտի բարեփոխումը, ինչի համար 2014 թվականի ֆինանսական տարվա պետբյուջեն մնացել է չհաստատված, ինչն էլ հանգեցրել է պետհիմնարկների ֆինանսավորման դադարեցմանը:

Օբաման հայտարարել է, որ տեղյակ է, որ ամերիկացիները հոգնել են այդ ամենից՝ ընդգծելով, որ ինքը նույնպես հոգնել է գրեթե երեք ամիսը մեկ անգամ կրկնվող իրավիճակից: Օբամայի կարծիքով՝ հանրապետականները որդեգրել են ոչ կառուցողական դիրքորոշում՝ բյուջեի չընդունման ու դեֆոլթի սպառնալիքիների ներքո պահանջելով կատարել իրենց պահանջները.

«Բանակցությունների ժամանակ չարժե մարդկանց պատանդ վերցնել՝ պահանջելով փրկագին՝ ստանալու համար այն ամենը, ինչը ցանկանում ես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս