Բաժիններ՝

Բյուջետային ճգնաժամն այս շաբաթ ամեն օր ԱՄՆ տնտեսությանը հասցնում է մոտ 160 միլիոն դոլարի վնաս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 ֆինանսական տարվա պետբյուջեի հաստատման բացակայությունն ամերիկյան տնտեսությանը պատճառել է գրեթե 2 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին հայտարարել է ամերիկյան IHS Global Insight քոնսալթինգային ընկերությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հոկտեմբերի 1-ին կառավարության աշխատանքների դադարեցումից հետո առաջին 6 օրվա ընթացքում վնասի չափը կազմել է 1.6 միլիարդ դոլար: Այս շաբաթ ամեն օր ԱՄՆ տնտեսությանը հասցվում է մոտ 160 միլիոն դոլարի վնաս: Դրանով իսկ պատճառված վնասի ընդհանուր չափը գերազանցել է 2 միլիարդ դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031