Իրանն անընդունելի է համարում «Ժնև 2»-ին մասնակցելու հարցում նախապայմաններ ներկայացնելը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի մասնակցի Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին, եթե իրեն դրա համար ներկայացվի որևէ նախապայման: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիյե Աֆհամը:
Դա հանդիսացել է իրանական կողմի պատասխանը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը դեմ չէ «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը՝ պայմանով, որ Իրանը հրապարակավ աջակցություն կհայտնի 2012 թվականին ձեռք բերված ժնևյան համաձայնագրին:
Աֆհամը հավելել է, որ Իրանը պատրաստ է օգնել Սիրիական ճգնաժամի կարգավորմանը: