Բաժիններ՝

Ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթն ուղղված է Թուրքիայի ապագային. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթն ուղղված է Թուրքիայի ապագային:

Էրդողանի խոսքերով՝ կան ուժեր, որոնք հանդես են գալիս այդ փաթեթի դեմ, քանի որ նրանք շահագրգռված չեն երկրի ժողովրդավարացման մեջ: Էրդողանը հավելել է, որ երկրի ընդդիմությունը հանդես է գալիս հին կարգախոսներով, որոնք հակասում են առողջ մտածելակերպին:

Էրդողանը ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը հանրությանը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031