Բաժիններ՝

ՀԿԵ-ի աշխատողները ռուսաց լեզվի դասընթացներ են անցնում

Ռուսաց լեզվի եռամսյա դասընթացներ մեկնարկեցին հոկտեմբերի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուսուցման ճանապարհային կենտրոնում: Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպած դասընթացների շնորհիվ ՀԿԵ-ի 17 մասնագետներ հնարավորության ստացան կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը:

Դասընթացների մեկնարկի ժամանակ ուսանողներին ողջունեցին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

Ինչպես նշեց Վիկտոր Ռեբեցը, ծրագիրն իրականացվում է երկու կառույցների միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

– Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում աշխատում են լավ մասնագետներ, որոնք կօգնեն ընկալել ուսուցանվող ծրագիրը: Իսկ ծրագրի նպատակներն են՝ անցած, բայց արդեն մոռացված նյութի հիշեցումը, տեխնիկական գրականության հետ աշխատելու ունակությունների ուսուցանումը, – ասաց Վիկտոր Ռեբեցը:

ՀԿԵ ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսհամագործակցության հետ համատեղ 2013 թվականի ընթացքում ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում և երկաթուղու այլ տեխնիկական կենտրոններում: Դասընթացներին մասնակցեցին 350 ունկընդիր:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս