5 պատճառ, որոնք կարող են մարդուն ստիպել ինչ-որ բան անել՝ ըստ Ռուբեն Վարդանյանի

Գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի համոզմամբ՝ կան 5 «շարժիչներ» կամ պատճառներ, որոնք մարդուն կարող են ստիպել ինչ-որ բան անել՝ վախը, իշխանությունը, փողը, ճանաչումը և հաճույքը։ Այս մասին Ռ. Վարդանյանը ասել է Gazata.ru-ի հետ զրույցում։

«Իմ դեպքում գլխավորը մասնագիտական ճանաչումն է, հարգանքը ինձ շրջապատողների կողմից, որն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հաշվիս եղած փողի քանակը։ Ցանկանում եմ, որ ինձ հարգեն իմ արածի համար։ Օրինակ, այժմ ես լրջորեն աշխատում եմ բարեգործության ինդուստրիայի ստեղծման աշխատանքով։ Դա իրենից ներկայացնում է թափանցիկ մեխանիզմներ, որոնց միջոցով կապ կստեղծվի բարեգործության համար գումար տրամադրել ցանկացողների և այն մարդկանց միջև, ովքեր իրոք կարող են օգնել»,- ասել է գործարարը։

Տեսանյութեր

Լրահոս