Հաջողության չափանիշն այն է, թե քեզ որքան պարտք կտան՝ առանց փաստաթղթերի. Ռուբեն Վարդանյան

Հայազգի հայտնի գործարար, «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, Gazata.ru-ի հետ զրույցում խոսելով Ռուսաստանի տնտեսական զարգացումների մասին, պատմել է մի հետաքրքիր դրվագի մասին։

«Մի անգամ ես հանդիպում ունեցա մի հետաքրքիր մարդու՝ տարեց և իմաստուն հրեայի հետ։ Մենք քննարկում էինք, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում և ինչն է այստեղ համարվում հաջողության ցուցանիշ։ Նա ինձ ասաց, որ իր համար նման չափանիշ է այն, թե որքան պարտք կարող ես վերցնել առանց փաստաթղթերի՝ ազնիվ խոսքի հիման վրա, ամսական աշխատավարձին համապատասխան։ Պատկերավոր ասած, եթե դու 20 տարեկան ես և ստանում ես 1000 դոլար աշխատավարձ, կարո՞ղ ես նույնքան պարտք վերցնել։ Իսկ կյանքի վերջում կարո՞ղ ես վերցնել դրանից 20 անգամ ավելի շատ»,- ասել է Ռ. Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031