Հուշագիր՝ ընդդեմ թմրանյութերի ապօրինի շրջանառության
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում հակաթմրանյութային կենտրոնի, ռուսական կողմի տեխնիկական աջակցությամբ Հայաստանում հակաթմրանյութային ժամանակակից լաբորատորիայի ստեղծման հետ կապված հարցերին, ինչպես նաև Երևանում ստեղծված ՀԱՊԿ ակադեմիայում 2014թ. սկսված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված հատուկ թեմայով դասընթացների կազմակերպմանը, որի մասին կստորագրվի հուշագիր: