
Զենիթա-հրթիռային համակարգերի հարցում ամերիկյան առաջարկը միայն երրորդ տեղում է. Մուրադ Բայար

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության խորհրդական Մուրադ Բայարը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական գաղտնիքներով չի կիսվելու Պեկինի հետ:
Նա հավելել է, որ զենիթա-հրթիռային համակարգերի հարցում Չինաստանի հետ պայմանագրի վավերացման դեպքում առաջին փուլում ձեռք է բերվելու հեռահար գործունեության 288 հրթիռ:
Նա ընդգծել է, որ եթե չվավերացվի չինական CPMIEC ընկերության հետ պայմանագիրը, ապա կառավարությունը դիտարկելու է ֆրանս-իտալական Eurosam-ը, և վերջինիս չհաջողվելու դեպքում նոր միայն կդիտարկվի ամերիկյան առաջարկը:
Բայարի խոսքերով՝ հրթիռներն արտադրվելու են Թուրքիայում, և որ այդ գործընթացն ամբողջովին ավարտվելու է 4 տարում: