
Հարձակման է ենթարկվել Տրիպոլիում Ռուսաստանի դեսպանատունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տրիպոլիում գնդակոծվել է Ռուսաստանի դեսպանատան շենքը և փորձ է ձեռնարկվել նրա տարածք ներխուժելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվական դեպարտամենտը:
Լիբիայի մայրաքաղաքում եղած աղբյուրները հայտնել են, որ ռուս դիվանագետներից ոչ ոք չի տուժել: Նրանք հայտնել են, որ հարձակում իրականացնողները կրակ են բացել և պատռել են ռուսական դրոշը: Իրավիճակը վերցված է հսկողության տակ:
Լիբիայի ուժային կառույցները զբաղված են հարձակում գործածների փնտրտուքով: Նրանց ինքնությունը դեռ պարզված չէ: