Բաժիններ՝

Chrysler-ը ավելի քան 130 հազար «Jeep Grand Cherokee» է հետ կանչում

Ամերիկյան «Chrysler» ավտոարտադրողը, որը վերահսկվում է իտալական «Fiat» կոնցեռնի կողմից, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից  եւ այլ երկրներից ավելի քան 132  հազար ամենագնաց «Jeep Grand Cherokee» հետ կանչելու մասին: Հետկանչի պատճառը ծրագրային ապահովման համակարգում նկատված խափանումներն  են: Հետկանչման են ենթակա 2014 թ. մոդելները:

Chrysler-ը նշել է, որ առայժմ այդ անսարքության պատճառով տեղի ունեցած վթարների մասին հայտնի չէ, եւ խոստացել է անվճար կարգով վերացնել թերությունը:

Հաղորդվում է, որ այս տարի ընկերությունն արդեն մի քանի անգամ հայտարարել է որոշակի մոդելների հետկանչի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031