Բաժիններ՝

«Կորտեժ». Ռուսական լյուքս դասի մեքենան կվաճառվի 2 միլիոնից ոչ պակաս (լուսանկարներ)

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ՝ ռուսաստանյան ներկայացուցչական դասի մեքենաների ստեղծման «Կորտեժ» նախագծի վերաբերյալ։ Արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի խոսքերով՝ նոր սեդանը կվճառառվի նվազագույնը 2 միլիոն ռուբլով (մոտավորապես 62 հազար դոլար)։ Այս մասին գրում է «Известия»-ն։

Ինչպես նշել է նախարարը, «Կորտեժը» նախատասված չի լինելու լայն զանգվածների համար։

«Այս նախագծի պիկին բոլոր մոդնֆիկացիների գծով նախատեսում ենք արտադրել առավելագույնը 15-20 հազար մեքենա՝ և սեդաններ, և ամենագնացներ, և ավտոբուսներ։ Մեր գլքավոր խնդիրն է՝ այդ ամենը հավաքել մեկ ընդհանուր պլատֆորմի վրա։ Միևնույն հիմքի վրա տարբեր թափքեր տեղադրելը հնարավորություն կտա մեծացնել արտադրության ծավալները, կնվազեցնի ծախսերը և հետևաբար՝ ինքնարժեքը», — ասել է նա։

kortej-1

Ինչպես արդեն նշվեց, մեքենաների գինը կսկսվի 2 միլիոն ռուբլուց։ Մանտուրը նշել է, որ մեքենան ոչ միջին խավի համար է նախատեսված, այլ ղեկավարների։  Իսկ ավելի կոնկրետ՝ «Սկսած նահանգապետի տեղակալից, եթե որպես օրինակ վերցնենք տարածքային իշխանության հիերարխիան», — ասել է նախարարը:

kortej-2

Մանտուրովը տեղեկացրել է, որ նախագծի գլխավոր իրականացնողը НАМИ-ն է։ Այդ ինստիտուտի հիմքի վրա է ձևավորվելու կոնստրուկտորների թիմը, որը զբաղվել է ամբողջ մոդելային շարքի նախագծմամբ։ Նախագծին մասնակցելու է նաև «Маруся» ընկերությունը՝ իր նախագծողներով և ճարտարագետներով։ Ինչ վերաբերում է սերիական արտադրությանը, ապա դիտարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ЗИЛ-ը, АМО ЗИЛ-ը և ГАЗ.խմբի ընկերությունները։

kortej-3

Եվ վերջապես, «Կորտեժ» նախագծի շրջանակներում ստեղծված ավտոմեքենան հիմք կհանդիսանա երկրի նախագահի համար նախատեսված նոր սեդանի համար։ «Կօգտագործենք նույն պլատֆորմը, սակայն թափքը լրիվ այլ կլինի, քանի որ այդ դեպքում հատուկ պահանջներ գոյություն ունեն», — ասել է Մանտուրովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս