Բաժիններ՝

ԵՄ-ը Մոլդովային կոչ է արել արագացնել բարեփոխումները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անվտանգության ու քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչները Մոլդովայի ղեկավարությանը կոչ են արել արագացնել բարեփոխումների իրագործումը երկրում, որպեսզի հնարավոր լինի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր:

Այս մասին նախօրեին Քիշնև ժամանած ԵՄ-ի անդամ 28 երկրների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպման արդյունքներով այսօր հայտարարել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն: Նա մանրամասնել է, որ իրենց խորհուրդ են տվել արագացնել արդարադատության ու դատախազության ոլորտի բարեփոխումները:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Մոլդովան «Արևելյան գործընկերության» երկրների թվում առաջատար է: Լյանկեն կարևորել է Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման, այդ թվում նաև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր նախաստորագրելը: Վարչապետի խոսքերով՝ պակաս կարևոր չէ վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններն ավարտելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս