
Լիբանանում առևանգված օդաչուների ազատ արձակման հարցով Թուրքիան հուսով է ստանալ Իրանի օգնությունը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան հույսեր ունի Իրանի օգնության վերաբերյալ՝ կապված Լիբանանում առևանգված թուրք օդաչուների ազատ արձակման հետ: Գյուլի հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում բազմաթիվ հարցերում օգնել է Իրանին:
Türk Hava Yolları (Թուրքական ավիաուղիներ) ավիաընկերության երկու օդաչուներ անհայտ անձանց կողմից առևանգվել են օգոստոսի սկզբներին Բեյրութում՝ ավտոբուսով իրենց հյուրանոց վերադառնալիս: Դրա պատասխանատվությունն իր վրա վերցրել է Zuwar Al Rida խմբավորումը:
Հիշեցնենք, որ նախկինում Իրանը քանիցս օգնության հարցով դիմել է Թուրքիային, երբ Սիրիայում ապստամբներն առևանգել են իրանցի ուխտագնացների (ապստամբների պնդմամբ՝ նախկին հատուկջոկատայինների):