
Հայաստանի Նախագահն ու ԱԳ նախարարը ելույթ կունենան ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ստրասբուրգում կմեկնարկի այս տարվա վերջին՝ աշնանային, լիագումար նստաշրջանը, որի աշխատանքներին կմասնակցի նաև Դավիթ Հարությունյանի գլխավորած հայկական պատվիրակությունը, տեղեկացնում է pastinfo.am-ը:
Նստաշրջանի` հոկտեմբերի 2-ի նիստում նախատեսված է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Նա նաև կպատասխանի ԵԽԽՎ-ի նախօրոք հերթագրված պատվիրակների հարցերին:
Նստաշրջանի առաջին օրը Վեհաժողովի անդամներին ավանդական ուղերձով կդիմի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և կպատասխանի հարցերին:
Օրակարգի նախնական տարբերակում Հայաստանին անմիջականորեն վերաբերող այլ հարց չկա: