Բաժիններ՝

Ֆինանսների նախարարութունը ճանաչվել է 2013 թվականի ամենահրապարակայինը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013 թվականի ամենահրապարակային գործող գերատեսչություն է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրեին տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփեց “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցույթի  արդյունքները:  Անկախ ժյուրիի կողմից  սահմանված  Ոսկե բանալին  ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնեց  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գնահատմամբ՝ ֆինանսների նախարարությունը այս մրցանակին արժանացել է թե ստացված հարցումներին լիարժեքորեն պատասխանելու, թե բյուջեի ծախսերն առավել թափանցիկ դարձնելու և պետական գնումների պայմանագրերն ամբողջությամբ հրապարակելու համար:

“Golden Key and Rusty Lock” annual awarding ceremony took place at Regina Hotel “Golden Key and Rusty Lock” annual awarding ceremony took place at Regina Hotel

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30