Բաժիններ՝

Սպանություն՝ անհավատարմության մեջ կասկածելու պատճառով

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի վարույթ է ընդունվել ընտանեկան բռնության հերթական գործը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այսպես, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, 37-ամյա Արթիկ քաղաքի բնակիչ Արտյոմ Ղազարյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա՝ կասկածելով կնոջը՝ Ցողիկ Այվազյանին, իրեն դավաճանելու մեջ 2013թ հունիսի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում այդ հարցով վիճաբանության մեջ է մտել Ցողիկ Այվազյանի հետ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով բռնել է Ցողիկ Այվազյանի պարանոցից, գցել է հատակից և շուրջ 10-15 րոպե տևողությամբ, կոկորդը սեղմելով, խեղդամահ է արել նրան:

Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ Սպանությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս