
Փանջիկիձեն հույս է հայտնել, որ Սաակաշվիլին ՄԱԿ ԳԱ-ում չի շոշափի ներքաղաքական հարցեր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և նրա տեղակալ Զալկալիանին անցկացնելու են երկկողմ հանդիպումներ: Փանջիկիձեն հույս է հայտնել, որ Վրաստանի նախագահը ՄԱԿ ԳԱ-ում իր ելույթում չի անդրադառնա ներքին քաղաքականությանը:
Փանջիկիձեի խոսքերով՝ ՄԱԿ ԳԱ-ն հանդիսանում է արտաքին քաղաքական կարևոր ֆորում և դրանում նպատակահարմար չէ ներքաղաքական հարցերի շոշափումը: Փանջիկիձեն ենթադրել է, որ իր ելույթում Սաակաշվիլին ամփոփելու է իր նախագահության արդյունքները, և հույս է հայտնել, որ ներքաղաքական հարցերը չեն կազմի ելույթի բաղկացուցիչ մասը: