Բաժիններ՝

Նոր Opel Astra-ի առաջին մանրամասները

Opel ընկերությունը 2015 թվականի գարնանը կներկայացնի նոր սերնդի Astra մոդելը, որը իր նախորդների համեմատ բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։

Մասնավորապես, մեքենան ավելի սպորտային արտաքին է ստացել՝ որոշ գծեր ժառանգելով Ֆրանկֆուրտում ցուցադրված Monza կոնցեպտից։ Այս մասին տեղեկացնում է Auto Bild-ը։

Կատարելագործվել են նաև տեխնիկական պարամետրերը։ Օրինակ՝ նոր պրատֆորմի շնորհիվ Opel Astran-ն 40-80 կգ-ով ավելի թեթև կլինի իր նախորդից։

Նոր մոդելի երկարությունն ավելի մեծ կլինի։ Նոր նստարանների և ավելի բարակ տանիքի շնորհիվ կմեծանա նաև սրահի տարողունակությունը։

Շարժիչի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։ Փոխարենը հայտնի է, որ նոր Opel-ը կառաջարկվի թափքի մի քանի տարբերակներով՝ 5-դռնանի հեչբեկ, սեդան, ինչպես նաև՝ Sports տարբերակը։ Ապագայում դրանց կավելանան նաև 3-դռնանի հեչբեքն ու կաբրիոլետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս