
Տիմոշենկոյին աջակցելու օգտին Ուկրաինայում հավաքվել է ավելի քան 1.6 միլիոն ստորագրություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ավելի քան 1.5 միլիոն քաղաքացի ստորագրել է ՄԻԵԴ-ին դիմելու հանրագրի տակ՝ խնդրելով արագացնել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի դիտարկումը և ազատել նրան: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչը:
Ստորագրահավաքը մեկնարկել է 2013 թվականի օգոստոսի 5-ին, և մինչև սեպտեմբերի 19-ը հավաքվել է 1.611.000 ստորագրություն, ինչն էլ ուղարկվելու է Ստրասբուրգ: Տիմոշենկոն կալանքի տակ է գտնվում 2011 թվականից: Նա դատապարտվել է յոթամյա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային գործարքներ կնքելիս իր լիազորությունները գերազանցելու համար: