Արծվիկ Մինասյան. «Եթե չլսեցին, մենք կդառնանք սահմանադրական փոփոխությունները քննադատող»

Արդեն կայացել է նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը: Այն, որ այդ նիստերը դռնփակ են անցնում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն  Ռուստամյանին չի մտահոգում: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դռնփակ են անցնում՝ թող դռնփակ անցնեն: Մասնագիտական քննարկումներ են գնում, հետո կբացվի, հո ամբողջ ժամանակ փակ չե՞ն մնալու այդ դռները: Չի կարող փակ լինել»: Հարցին՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից ինչ ակնկալիքներ ունեք՝ նա պատասխանեց. «Ակնկալում ենք, որ համակարգը փոխվի եւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնենք: Դեռ նոր են սկսել: Չի բացառվում, որ դա քննարկման առարկա է»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ «Դա նախաձեռնել է իշխանությունը՝ իր մասնագետներից կազմված խումբ է ստեղծել, բայց մենք էլ ստեղծել ենք առանձին հանձնախումբ, որպեսզի մեր կուսակցության առաջարկներն էլ ներկայացնենք: Դա հրապարակային է լինելու, եւ իրենք ասել են, որ պատրաստ են բոլոր առաջարկները լսել: Այդ տեսակետից մենք կաշկանդվածություն չունենք եւ մտավախություն էլ չունենք, որ մեր առաջարկները չեն լսի: Եթե չլսեցին, մենք կդառնանք սահմանադրական փոփոխությունները քննադատող: Եթե լսեցին, լուծումներ կառաջարկենք, որովհետեւ մեր առաջարկները հիմնարար են եւ խորքային բնույթ ունեն: Հենց այնպես, ձեւի համար առաջարկներ չեն: Կառավարման ձեւից սկսած մինչեւ մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների հետ կապված առաջարկներ ունենք»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս