Հովիկ Աբրահամյանի ԱԳԼՃԿ-ները կախված են վարչապետից ու էկոնոմիկայի նախարարի առողջությունից
«Առավոտ» օրաթերթըը գրում է. «Օգոստոսի սկզին էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է իրականացրել հանրապետության գազալցակայաններում՝ բաշխիչ աշտարակների առկայությունը պարզելու համար»։ Թերթը հիշեցնում է, որ օգոստոսի 24-ին` «Ի՞նչ կորոշի վարչապետը արձակուրդից վերադառնալուց հետո» հրապարակմամբ անդրադաձել էր, որ դեոևս օգոստոսի 24-ի դրությամբ, մեկ տարի աոաջ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Սուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել են։ «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես պարոն Ծառուկյանին է պատկանում, զազալցակայանի 3 կետերից 2-ում տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարարին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում աոայժմ տեղադրված չէ աշտարակ։
«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծես թե չի հետևում իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի օրինակին և ոչ էլ շտատում է իրեն պատկանող 3 գազալցակայաններում տեղադրել աշտարակներ: «Առավոտի» տեղեկություններով՝ Աժ նախագահի ընտանիքին պատկանող «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների՝ քաղաք Արտաշատամ գործող ԱԳԼՃԿ-ները, որտեղ ևս էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը ստուգումնր է անցկացրել, մեր տեղեկություններով, հայտնաբերել է, որ բաշխիչ աշտանակներ չեն տեղադրվել. տեսչությունը նախազգուշացրել է ընկեություններին՝ եթե առաջիկայում չտեղադրվեն, ապա գազալցակայանների աշխատանքները կասեցվելու են,- գրում է թերթը և շարունակում,- Երբ ավարտվել էր էկոնոմիկայի նախարարության մոնիտորինգը, ու թեեւ հիմքեր կային որոշ ընկերությունների պատասխանատվության ենթարկելու, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը արձակուրդում էր, իսկ նախարարությունը սպասում էր վարչապետի վերադարձին, որպեսզի հատ-հատ զեկուցեր և նրա «դաբրոն» ստանար` գործի անցնելու։ Սական հիմա, երբ վարչապետը վաղուց, արդեն արձակարդից վերադարձել է, Էկոնոմիկայի նախարարն է վատառողջ. «Առավոտի» տեղեկություններով` նախարարը` Վահրամ Ավանեսյանը, մայրաքաղաքի բուժհիմնարկներից մեկում բուժվում է, իսկ Հովիկ Աբրահամյանի բիզնեսին «կպնելու» հարցը նախարարի տեղակալների մակարդակով չի կարող քննարկվել վարչապետի հետ, ուստի սպասում են Վահրամ Ավանեսյանի ապաքինմանը»։
Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում: