Բաժիններ՝

Միջադեպ Երևանի քաղաքապետարանի մոտ. Հայհոյանքներ է տվել և հեռացել, սակայն նստացույցի մասնակիցը բողոք չունի

Սեպտեմբերի 17-ին, ժամը 04:40-ին սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս՝ հայհոյանքներ է տվել և հեռացել: Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի մոտից  նշված ավտոմեքենայի վարորդ Արտյոմ Հ.-ն և ուղևոր Կարեն Հ.-ն բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան: Կարեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքը հահոյանք է տվել բջջային հեռախոսով զրուցելիս,  բարկության պահին, և իր հայհոյանքը որևէ մեկին ուղղված չի եղել: Նմանատիպ բացատրություն է տվել նաև Արտյոմ Հ.-ն:  Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող նստացույցի մասնակից Գոռ Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը հայհոյանքներ լսել է, սակայն որևէ բողոք կամ դժգոհություն չունի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս