Բաժիններ՝

«Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի անդամ

Հայաստանի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի (‘European Association of Teachers’) անդամ:

«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիան», որին անդամակցում են ավելի քան 25000 ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտի մասնագետներ, պարբերաբար կազմակերպում է միջազգային համաժողովներ, դասընթացներ` համախմբելով կրթության ոլորտի մասնագետներին:

Կազմակերպության նպատակն է միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության կրթական պլատֆորմ, նպաստել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և լուծմանը, ինչպես նաև խթանել դպրոցների միջև բազմակողմանի համագործակցությանը:

«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Այն հիմնադրվել է 1956 թ. Փարիզում: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր շուրջ 25 եվրոպական երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30