
Բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Բնապահպանական գործողությունների ծրագրերի նպատակային խմբի /EAT Task Force/ ամենամյա հանդիպմանը: Այս տարի լրանում է Խմբի ստեղծման 20 ամյակը և հերթական հանդիպումն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Հանդիպմանը ներկայացվելու է Բնապահպանական գործողությունների ծրագրերի նպատակային խմբի աշխատանքային ծրագրի իրականացման առաջընթացի մասին հաշվետվություն, ինչպես նաև քննարկվելու են 2014թ. ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցելու են Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի (EECCA) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների պետական պաշտոնյաներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: