Բաժիններ՝

Քեֆչիների քաղաքը

Աբովյան քաղաքում գործում են տասնյակ ռեստորաններ ու ժամանցային վայրեր: Մայրաքաղաքային գների համեմատ մատչելի լինելը հաճախ գրավիչ է դառնում անգամ մեծահարուստների համար, որպեսզի իրենց տոնական առիթներն Աբովյան քաղաքում նշեն:

Գրեթե ամեն օր, ուշ երեկոյան, իսկ ավելի հաճախ՝ կեսգիշերն անց, բուռն հրավառության ձայները խաթարում են բնակիչների անդորրը:

Աբովյանի բնակչուհի Հեղինե Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակին բուռն է արձագանքում. «Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, երբ հրավառությունը ամռան, հանգստի շրջանում է: Բայց ո՛չ ամեն օր ու այն էլ՝ կեսգիշերին: Ես բարձրահարկ շենքում եմ բնակվում, ու երեխայիս ննջասենյակի կողմից ամեն անգամ աղմուկ է, դիվադադար եղած երեխային ստիպված հանգստացնում եմ: Մինչև ե՞րբ կարելի է այս ամենը հանդուրժել»,- ասում է Հեղինե Հովհաննիսյանը:

168.am-ի այն հարցին, թե բնակիչները ոստիկանություն կամ քաղաքապետարան փորձե՞լ են դիմել այդ խնդրով, պատասխանեցին, որ անիմաստ են համարում. «Լսեք, ի՞նչ ոստիկանություն: Սա Աբովյանն է՝ օլիգարխների քաղաքը: Մարդիկ այստեղ ահ ու սարսափի մեջ են ապրում»,- ասում է տիկին Լուսիկը:

Կարդացեք նաև

Ի դեպ, նշենք, որ շուրջ 60 հազար բնակչություն ունեցող քաղաքի տարբեր հատվածներում՝ բնակելի շենքերին շատ մոտ են գտնվում հիմնական ռեստորանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30