
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.12-ին հազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 47/2 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները տան բակում հայտնաբերել են 1 մ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: