Բաժիններ՝

Կապանում ավտովթարի հետևանքով մահացել է ճանապարհային ոստիկանության 33-ամյա տեսուչը

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 33-ամյա Արման Ավետիսյանը` վարելով Վազ 2107 մակնիշի 66 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի օդանավակայանի ճանապարհին վթարի է ենթարկվել: Վթարի հետևանքով Ա. Ավետիսյանն ու ավտոմեքենայում գտնվող ուղևորը տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Ավետիսյանը մահացել է:Աղբյուրի փոխանցմամբ` մահացածը աշխատում էր ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակում` որպես ՃՈ տեսուչ, կոչումով էլ ոստիկանության ավագ լեյտենանտ էր:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս