
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Գազելը, Գազ 3110-ն ու Կամազը. կա երկու զոհ

shamshyan.com –ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի և Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: