
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

Վանից NEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա պատարագն անցել է հայերի ակտիվ մասնակցությամբ, այդ թվում նախորդ տարիների համեմատ մեծ թիվ են կազմել Հայաստանից ժամանած ուխտավորները: Պատարագից հետո տեղի է ունեցել մկրտություններ: Մկտրվել են Թուրքիայում արմատներին վերադարձած ընտանիքի անդամներ եւ Հայաստանից ժամանած ուխտավորներ:
Պատարագի ամբողջ ընթացքում Աղթամար կղզին գտնվել է թուրքական անվտանգության ուժերի խիստ հսկողության ներքո: Երկնքից անվտանգությունն ապահովել են ոստիկանական ուղաթիռները:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: